«Բանակում». Շանթի նոր սերիալը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | August 22, 2009 14:54

122Սեպտեմբերից «Շանթ» հեռուստատեսությունը կսկսի հեռարձակել նոր հեռուստասերիալ՝ «Բանակում»:

Երեկ` օգոստոսի 21-ին, «Գոլդեն Փալաս» հյուրանոցի ճեմասրահում սերիալի շնորհանդեսին մեծ հեռուստաէկրանների վրա ցուցադրվեցին հատվածներ սերիալից։

Սերիալը արդեն իսկ սկսել է նկարահանվել, իսկ եթերում կլինի սեպտեմբեր ամսից: «Բանակում» սերիալում նկարահանվել են արդեն «Վերվարածներից» հայտնի դերասաններ Սերգեյ Դանիելյանը, Արտյոմ Կարապետյանը, Արթուր Հակոբյանը, Սեպուհ Ապիկյանը, Աշոտ Եդիգարյանը, իսկ «Որոգայթից»` Արմեն Սողոյանը` Մալխասը: «32 ատամ» ակումբից մասնակցում են Վաչեն և Արմուշը:

Շնորհանդեսը բացեց Ավետ Բարսեղյանը. «Մի անգամ երևանցին, գյումրեցին, լոռեցին, մարտունեցին, սփյուռքահայն ու սարեցին հանդիպում են իրար: Բայց նրանց հանդիպումը անեկդոտ չի դառնում, որովհետեւ նրանք հանդիպում են զինհավաքակայանում և այնուհետև ծառայում են նույն վաշտում։ Հանդիպումը դառնում է մի նոր հետաքրքրաշարժ պատմություն, նոր հումորային հեռուստասերիալ Շանթի եթերում` «Բանակում»։

1110

ձախից` «Բանակում» սերիալի սցենարիստ Հարություն Կբեյան, դերասան Արմեն Սողոյան, «Անկախ»-ի թղթակից` Արփի Մաղաքյան

Սերգեյ Դանիլյանը(Յոժ), ասաց, որ ուրախ է նոր սերիալում նկարահանվելու համար, սակյան շատ է կարոտում իր «Վերվարածների» Մեծ Մամեին. «Իմ Մեծ Մամեի հետ շատ կապվել էի, հուսով եմ, որ այդ սերիալը չի փակվի ու դեռ առիթ կունենամ հագնելու Մեծ Մամեի շորերը»:

Զորամասի հրամանատարն է Գնդապետ Բաղդասարյանը` ուժեղ, խիստ , բայց միևնույն ժամանակ բարի: Այս կերպարը մարմնավորում է Արմեն Սողոյանը. «Շատ հետաքրքիր է ինձ համար «Որոգայթից» բացի խաղալ այս սերիալում, ու հանդես գալ այլ ոճում: Իմ կերպարը շատ եմ հավանում, նա իր վրա է կրում զորամասի հոգսերի ողջ ծանրությունը, հրամանատար, որ զինվորներին վերաբերվում է , ոնց որ սեփական երեխեքի»:

Սցենարը ռուսական է, այն թարգմանվում և ադապտացվում է հայերենի և մեր ապրելակերպին: Սաունդթրեքը կատարում է «Էմփիրեյ» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը: Հեռուստասերիալին աջակցում է Պաշտպանության Նախարարությունը:

ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանն ասաց, որ իրեն է հանձնարարված ուղղորդել և աջակցել սերիալի կազմակերպմանը` տղաների հագուստից սկսած, մինչև զորանոցների ընտրությունը. «Նայեցի սերիալից հատվածները և տեսա որոշ մանր թերություններ, որոնց մասին արդեն զրուցել եմ պատասխանատու անձի հետ: Օրինակ չսափրված դերասանզինվորներ կային, որը անթույլատրելի է` նման բան մեր բանակում չկա»:

Դիտվել է 18378 անգամ:
Print Friendly

Leave a Reply