Ֆրանսիայի կառավարության պետքարտուղարը սեքս-սկանդալի պատճառով պաշտոնաթող է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | May 29, 2011 21:38

Ֆրանսիական կառավարության  պետական ծառայությունների գծով պետքարտուղար Ժորժ Տրոնը հեռացել է զբաղեցրած պաշտոնից` սեքսուալ հետապնդումների մեղադրանքի պատճառով: Այդ  մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:  Տրոնի (որ համատեղության կարգով նաև Դրավեյ քաղաքի քաղաքապետն էր) դեմ մեղադրականով հանդես էին եկել երկու կանայք, որ այն ժամանակ աշխատել են քաղաքապետարանում, Տրոնի ղեկավարության ներքո: Կանանց փաստաբանն ասում է, որ սեռական բնույթի հետապնդումները եղել են քաղաքապետարանում աշխատելու ժամանակ, սակայն նրանք ամաչել են մինչ օրս այդ մասին ասել բարձրաձայն: Իսկ այժմ, նրանք արտահայտվել են, քանի որ նախադեպը կա` Դոմինիկ Սթրոս-Կանի հետ  կապված պատմությունը: Ինքը` մեղադրյալը կատարվածում քաղաքական մղում է տեսնում ու պնդում իր անմեղությունը:

 

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply