Մուբարաքին պարտադրել են վճարել բազմամիլիոնանոց տուգանք` Եգիպտոսում ինտերնետն անջատելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2011 20:41

Եգիպտոսի դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների տուգանել է 540 մլն  եգիպտական ֆունտով (90,64 մլն դոլար): Մուբարաքին ու նրա մերձավորներին պարտավորեցրել են 2011-ի հունվարին ժողովրդական հուզումների ժամանակ Եգիպտոսում ինտերնետն  ու բջջային կապն անջատելու համար տուգանք վճարել: Ինքը Մուբարաքը տուգանվել է 200 մլն ֆունտով: Նախկին վարչապետը` 40 մլն ֆունտով: Ամենախոշոր տուգանքը պարտավորեցրել են վճարել  Եգիպտոսի նախկին  ՆԳՆ ղեկավար Հաբիբ ալ-Ադլին` 300 մլն դոլար: 3-ն էլ տուգանվել են երկրի տնտեսությանը խոշոր  վնաս  պատճառելու համար:

 

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply