Նինո Բուրջանաձեի ամուսնուն ծեծել են Հայաստանի հետ սահմանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2011 20:43

Վրաստանում ծեծի է ենթարկվել Բադրի Բիցաձեն, ով վրացական ընդդիմադիր «Ժողովրդական ժողով»-ի առաջնորդ Նինո Բուրջանաձեի ամուսինն է: Այս մասին Թբիլիսիում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է անձամբ Նինո Բուրջանաձեն, հավելելով, որ Բադրի Բիցաձեն հրապարակային անձ չէ եւ նա պարտավոր չէ երեւալ տեսախցիկների առաջ:

«Դեռ նրան հարցեր չկան եւ նա իրավունք ունի ուշքի գալ տեղի ունեցածից հետո: Բայց նա կհայտնվի, երբ պետք լինի»,- հայտարարել է Բուրջանաձեն, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, Բիցաձեն ակտիվ մասնակցություն է ունեցել երկրում տեղի ունեցած հուզումներին: Բադրի Բիցաձեն ձերբակալվել է մայիսի 26-ին Հայաստանի հետ սահմանին: Որոշ տվյալներով, նա դաժանաբար ծեծի է ենթարկվել:

 

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply