Հրադադարը խախտվել է 230 անգամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 28, 2011 15:08

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի  հրաձգային  զինատեսակներից  արձակել են շուրջ 1500 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի  ունեցել:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply