Ինչպիսին է սերը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 28, 2011 13:46

Յուրաքանչյուր մարդ սիրո իր պատկերացումն ունի: Եթե օրինակ, փողոցում հարցում անցկացնեք, ապա պատասխանները ձեզ շատ կզարմացնեն: Բորոը կարծես թե սիրել են ու սիրում են, գիտեն ինչ է դա, սակայն  բառերով արտահայտել ոչ մի կերպ չեն կարողանում: Հայացքը հառում են ինչ որ տեղ` երկնքում, փորձում են մեկը մյուսից գեղեցիկ կերպարներ գտնել, իսկ հոգու մասին ինչ որ անհասկանալի բան քրթմնջում քթի տակ: Կարճ ասած, զարմանալի ու տարօրինակ զգացում է այդ սերը: Կան բազում բնորոշիչներ: Իսկ հին հույները նույնիսկ  առանձին բառեր են հորինել` սիրային տարբեր դրսևորումները որակելու համար:

Էրոս. կիրք է, որ անմնացորդ այրում է: Երբ խոսում են մարդու մասին, թե սիրուց կորցրել է գլուխը, այ, հենց դա է Էրոսը: Մարդիկ կորցնում են  ինքնավերահսկումը,  զանազան հիմարություններ թույլ տալիս: Ոմանց կիրքը նույնիսկ կոտրում է : “Խելացնորությունը” դժբախտ սիրո դեպքում կարող է  հանգեցնել նույնիսկ ինքնասպանության: Պակաս դեր չունի նաև սեքսը: Ժամանակի ընթացքում կիրքը նվազում է, ինչ-որ մեկի մոտ լրիվ ի չիք դառնում, մյուսի մոտ էլ վերաճում սիրո այլ դրսևորման, ինչը լրիվ նորմալ է համարվում: Ցանակացած կրակ, նույնիսկ ամենամեծն ինչ որ ժամանակ մարում է: Պարզապես պետք է դրան պատրաստ լինել: Շատ նորապսակների, ասենք, ճնշում է  այն փաստը, որ աստիճանաբար միմյանց նկատմամբ զգացմունքը մարում է: Նրանց թվում է, թե դա վերջն է: սակայն, այդ դեպքերում էրոսը սահունորեն փոխակերպվում է  սիրո այլ տեսակի, որը կոչվում է…

Ստորգե. դեռահասներին այդ զգացումը գրեթե ծանոթ չէ կամ հազվադեպ է այցելում: Դրա համար բավականին փորձ է հարկավոր, կյանքի իմաստալից ընկալում, համբերատարություն, սպասում ու հավատ: Դրա փոխարեն, ստորգեն հենց այն  է, ինչը կոչում են սեր-ընկերություն, ինչը մարդկանց հնարավորություն է տալիս զգալ  ամբողջի երկու կես: Հնարավոր է, որ այն  առաջանա երկու մարդու միջև, ովքեր սկզբում միայն ընկերներ են եղել, այնուհետև ճակատագիրը նրանց միավորել է սիրով: Ընկերությունը ոչ մի տեղ չի կորչում, այն ոչ միայն վերածնվում է, այլև կատարելագործվում:

Ագապե. Սա հենց դեռահասությանը հատուկ զգացմունք է: Առաջին սիրահարությանն են հատուկ ագապեի նախանշանները: Այն գալիս է անհայտ տեղից, անսպասելի, ու թվում է, թե ողջ աշխարհը միանգամից փոխվել է , դառել ուրիշ: Առանց սիրած էակի ամեն ինչ մռայլ ու տխուր է : Ագապեն ուժգին զգացմունք է, սակայն ոչ էրոսի չափ: Այստեղ սեքսուալ մղումը  ծածուկ բնույթ ունի, սիրահարությունն ու սեքսուալությունը տարանջատված են: Դրա փոխարեն սիրահարված անձնավորությունը հակված է զոհաբերության, հաճախ ինքն էլ է վախենում իր վրա տեղացած զգացմունքներից: Դրա համար այսպիսի զգացմունքն իրարամերժ է. մի կողմից` դեռահասն աշխատում է հեռու լինել նրանից ում սիրում է,  որպեսզի հանգիստ լինի, մյուս կողմից` ձգտում է անընդհատ տեսնել ու լսել նրան: Ագապեն, որպես կանոն, անպատասխան զգացմունքն է:

Լյուդուս սա սիրախաղ է: Երկուսը մագնիսի պես ձգտում են միմյանց, սակայն նրանցից յուրաքանչյուրը վախենում է կախվածության մեջ ընկնել ու թույլ երևալ կամ էլ պարզապես ամաչում են իրենց զգացմունքից: Ահա դրա համար էլ խաղում են լյուդուս: Ամեն գնով ցուցադրելով, թե հրաշալի կորող են գոյակցել առանց մեկը մյուսի: Իբր. այսօր նա մեկի հետ է, վաղը` մյուսի, իսկ երրորդ օրը կրկին միասին են: Դա վատ միջոց չէ հարաբերություններում թարմություն պահպանելու առումով, սակայն, հավասարակշռությունը պահելը դժվարին գործ է: Նրանցից մեկն ու մեկի մոտ կարող է նյարդային բռնկում լինել: Հիսթերիա, դեղահաբ, ինքնասպանության փորձ… զգուշացեք այս խաղից:

Պրագմա. սա բանականության խաղ է: Պրագման հարմար է, սակայն զուրկ սուր զգացումներից   մղումից: Այս գացումը սեր անվանելը նույնպես խորհելու տեղիք է տալիս. Չնայած կարելի է վերապահումներով սեր անվանել: Այստեղ ամեն ինչ իր տեղն ունի: Ամեն ինչ կանխատեսելի է: Բոլոր հարցերը լուծված են նախապես, փոխադարձ հարմար պայմաններով: Երկուսն էլ այնքան խելացի են, որ նրանց հայրերն ու մայրերը զավակներին նայելով արցունքներն են սրբում. Ախր շատ կատարյալ զույգ են: Ձանձրալի է, սակայն հուսալի:

 

Դիտվել է 3619 անգամ:
Print Friendly

Leave a Reply