Չինաստանում երաշտի պատճառով տուժում է ավելի քան 4 մլն մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2011 11:53

Յանցզի գետի միջին ու ներքին հոսանքների հովիտներում երաշտի հետևանքով 4,23 մլն մարդ տառապում է խմելու ջրի պակասից: Սինխուա գործակալության տվյալներով, լուրջ իրավիճակ է ստեղծվել  մի քանի գավառներում: Խմելու ջրի պակասի պատճառով ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել ջրամատակարարման ու ոռոգման համակարգերում: Փորձագետների հաշվարկով, ներկայումս երաշտի հետևանքով տնտեսության կրած կորուստները կազմում են 14,94 մլրդ յուան )2,29 մլն դոլար): Տարերային աղետի դեմ պայքարելու նպատակով իշխանությունները Հուբզե ու Հունանի  գավառներին 55 մլն յուան են հատկացրել (8,4 մլն դոլար), քանի որ ամենաշատն այդ բնակավայրերն են տուժել երաշտից:

 

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply