Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը խաղաղ դաշինք կնքեցին շախմատի «Գրան պրի» մրցաշարում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 22, 2009 13:03
Ջերմուկը շարունակում է մնալ շախատասերների ուշադրության կենտրոնում: Երեկ այստեղ կայացած շախմատի «Գրան պրի» մրցաշարի 11-րդ տուրում մեր երկրի ներկայացուցիչները մրցեցին միմյանց հետ:
Վլադիմիր Հակոբյանի և Լևոն Արոնյանի պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Վասիլի Իվանչուկը, Ռուստամ Կասիմջանովը և Պետեր Լեկոն: Արոնյանը և Եվգենի Ալեքսեևը նրանցից ետ են մնում կես միավորով: Իսկ ահա Հակոբյանն ունի 4,5 միավոր և զգալիորեն ետ է մնում առաջատարներից:
Այսօր Արոնյանը սև ֆիգուրներով մրցելու է Պետեր Լեկոյի հետ, իսկ Հակոբյանը, կրկին սևերով, խաղալու է Էռնեստո Ինարկիևի հետ:
Դիտվել է 1104 անգամ:





Facebook
Tweet This