Ֆրանսիական Դովիլում ավարտվեց “մեծ ութնյակի” գագաթնաժողովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2011 11:34

Ծովափնյա Դովիլ քաղաքում ավատվեց “մեծ ութնյակի”  37-րդ գագաթնաժողովը, որի մասնակիցները 2 օր քննարկում էին Արևմտյան Ասիայում ու Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը, միջուկային անվտանգության խնդիրները, ինտերնետն ու այլ հարցեր: Գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրում 8 պետությունների առաջնորդներն արտահայտել են լուրջ մտահոգություն Արևմտյան Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի իրավիճակի առնչությամբ ու  այդ տարածաշրջանների ժողովուրդների` խաղաղության, ժողովրդավարության, կայունության  ու զարգացման ցանկություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Խոստացան նաև աջակցել Եգիպտոսին ու Թունիսին` քաղաքական անցումային փուլի ընթացքում, խրախուսել սոցիալ-տնտեսական հեղաշրջումներն ու օգնել նրանց ստեղծելու իրավական ու քաղաքացիական հասարակություն:

 

Դիտվել է 1535 անգամ:
Print Friendly

Leave a Reply