Բաշկիրիայում զինամթերքի պահեստում շարունակվում են պայթյունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2011 11:04

Բաշկիրիայի Իգլինսկի շրջանում գտնվող զինամթերքի պահեստում մայիսի 26-ին հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով մինչ օրս շարունակում են պայթել  մնացած արկերը: Չնայած հրդեհը շիջված է, սակայն մնացած արկերը  ողջ գիշերն ու առավոտ շարունակում էին  պայթել:  Դիպուկահարների ջոկատը  պահեստին հարող տարածքը ականների բեկորներից պետք է  մաքրի:  Հրդեհը բռնկվել էր հինգշաբթի, մայիսի 26-ին: Պահեստում ավելի քան 90 հազար տ զինամթերք կար: Հրդեհը հաջողվել է շիջել միայն հաջորդ օրը: պատահարից տուժել է 12 մարդ, նրանցից 3-ը հոսպիտալացվել է: Ուրման բնակավայրում այրվել է 40 շինություն, ներառյալ 14 բնակելի տուն: Տանիքից զրկվել է 116 մարդ, իսկ հասցված նյութական վնասը գնահատվում է 100 մլն ռուբլի:

 

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply