Նախապատվությունը տրվել է Մխիթարյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 28, 2011 9:00

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտից հետո Դոնեցկի «Շախտյոր» ակումբի  կայքի ընթերցողներն անվանել են  այդ թիմի  լավագույն հենակետային կիսապաշտպաններին: Մրցաշրջանի ամփոփիչ քվեարկությանը մասնակցած մարզասերներից  583-ն այն կարծիքին է, որ  լավագույնը Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանն է: Ապա հաջորդում են Թոմաշ Հյուբշմանը (458), Ֆերնանդինիոն (284) :

«Շախտյորի» մամուլի ծառայության հարցման արդյունքում ակումբի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Յարոսլավ Ռակիցկին` 777 ձայն: Մխիթարյանը նրանից ետ է մնացել 8 ձայնով:

 

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply