Դարի ահաբեկիչն ազատ է արձակվել· իր երկրում նա ազգային հերոս է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 22, 2009 13:37

ahabekichԴարի ահաբեկիչ կոչումը ստացած լիբիացի Աբդել Բասիտ ալ-Մեգրահին, ով 1988 թ. իրականացրել է շոտլանդական «Բոինգ-747» օդանավի պայթյունը, հինգշաբթի օրը ազատ է արձակվել և վերադարձել իր հայրենիք· այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:

270 մարդու մահվան պատճառ դարձած և Շոտլանդիայում ցմահ ազատազրկման դատապարտված Մեգրահիին շատ լիբիացիներ քաղբանտարկյալ էին համարում, և ոչ թե ահաբեկիչ:

Շոտլանդիայի Արդարադատության նախարար Քեննի Մակասկիլլը հինգշաբթի օրը հայտարարել է լիբիացուն ազատ արձակելու և իր երկիր վերադարձնելու որոշման մասին· Ալ-Մեգրահին տառապում է առաջագեղձի քաղցկեղով:

Հայրենիքում նրան շատ ջերմ ընդունելություն է սպասվել. նախկին բանտարկյալին դիմավորելու են եկել պաշտոնատար անձինք և հարյուրավոր լիբիացի քաղաքացիներ:

ԱլՄեգրահիի վերադարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումները շարունակվել են նաև գիշերը` երկրի մայրաքաղաքում:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply