Գիտությունը բացատրել է , թե ինչպես է կատարվում հոգու վերաբնակեցումը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 27, 2011 19:49

Հայտնի են դեպքեր, երբ մարդը հիշում է իրադարձություններ, որոնք կատարվել են մեկ ուրիշի հետ, այլ , անծանոթ վայրում: Սովորաբար նման պատմությունները  որակվում են գերբնական: Պարզվում է, որ գիտությունն այդ հարցում իր տեսակետն ունի: Երևույթը կոչվում  է ռեինկարնացիա:

«Աղջիկը համոզված է, որ ունի հասուն երեխաներ ու ամուսին, շատ է տանջվում, փորձում է նրանց պաշտպանել փորձանքներից: Նա նկարագրում է իր տան   իրավիճակն ու կահկարասին: Հոգեբանի խորհրդով, աղջկա ծնողներն ուղևորվում են այն քաղաք, ուր աղջկա տեսիլքներն են տանում: Քաղաքում, առանց դժվարության գտնում են տունն ու աղջնակի «հարազատներին»»:

Նմանատիպ երևույթները սովորաբար բացատրվում են   հոգու վերամարմնավորվելու հատկությամբ: Պրոֆեսոր Էլիյագա Օրոտան իր վարկածն ունի: Նա կարծում է, որ երեխայի հոգեկանը կարողանում է միանալ հսկայական տեղեկատվական պահեստին, որը գոյություն ունի կոլեկտիվ անգիտակցության մեջ:  Դա նման է այն բանին, եթե ասենք, անձնական համակարգիչը միացնես Ինտերնետի ողջ համայնքին. մարդու հոգեկանը կարողանում է «գործողություն” կատարել միայն այդ հիշողության մեջ պահպանվող տեղեկության չնչին տոկոսի հետ: Հոգեկան առողջության համար ուղեղը սովորեցնում է ոչ միայն հիշել, այլև մոռանալ, ավելի ճիշտ` նվազ կարևոր տեղեկությունը  պահել հիշողության հեռավոր բջիջներում:

Գիտնականի վարկածը  տրամաբանական է ու ավելի «երկրամերձ» , քան ռեինկարնացիայի տեսությունը: Սակայն վերամարմնավորման երևույթը կարելի է բացատրել այլ կերպ` խորհրդային գիտնական ֆիզիոլոգ  Անոխինի հետազոտությունների շնորհիվ: Գիտնականը կարծում էր, որ քնած գեները  կարծես ավելորդ լինեն, չեն մասնակցում ժառանգական ինֆորմացիայի փոխանցմանը, սակայն անգործ վճակում չեն, այլ կոդավորում են ինֆորմացիան ամեն ինչի մասին, ինչ կատարվում է մարդու ողջ կյանքի ընթացքում: Դրանք ըստ էության, հիշողության յուրօրինակ գեներ են,  որոնք մոլեկուլյար մակարդակում հիշում են ամեն ինչ, նույնիսկ այն, ինչը սովորաբար հիշողությունը ջնջում է: Մարդիկ անընդհատ շփման ժամանակ փոխանակվում են բջիջներով. Ձեռքսեղմման, համբույրի, նույնիսկ ուրիշի տանը գտնվելու ժամանակ: Այդ պատճառով, մեզանից յուրաքանչյուրն ունի այլ մարդկանց բավականաչափ գենետիկ նյութ, ոչ միշտ ծանոթ ու նույնիսկ` ոչ կենդանի: Սովորաբար այդ գենետիկ նյութը «նիրհում» է, սակայն ինչ-ինչ պայմաններում կարող է արթնանալ ու այն կրողի հոգեկանի մեջ փոփոխություններ մցնել: Եթե գենետիկ նյութի դոնորն ավարտել է իր կյանքի փուլը, փոխառած բջիջների կրողն ասես իր մեջ կենդանացնում է նրա ճակատագիրը: Այնպես որ վերամարմնավորման երևույթը այս վարկածի համաձայն, խոսում է  գենետիկ նյութի կենսունակության մասին: Սա սկզբունքորեն փոխում է  «մահ» հասկացության նկատմամբ վերաբերմունքը: Ստացվում է, որ մենք իրավասու չենք համարելու որ շնչառության կանգը, սրտի կանգը և նույնսկ ուղեղի  մահը  վերջն է: Քանի դեռ պահպանվում է  մարդու գենետիկ նյութը, մահացածը կարող է վերակենդանանալ նույնիսկ մեկ բջջից` կլոնավորման ճանապարհով: Ընդ որում, մենք ոչ թե «ունենում» ենք մահացածի կրկնակին, այլ լիարժեք անձի վերարտադրությունը, չէ որ «քնած գեները» պահպանում են ողջ ինֆորմացիան: Իսկ առանձին բջիջներ կարող են պահպանվել որքան ասես ( Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռաուլ Կանոն կենդանացրել է 30 մլն տարի առաջ բնակված մանրէն):

Կնշանակի,  երկրագնդի վրա բնակվող բոլոր մարդկանց գենետիկ նյութի պահպանումը կարող է  դառնալ Ընդհանուր գործի սկիզբ, ինչի մասին երազում էր ակադեմիկոս Նիկոլայ Ֆյոդորովը: Ու դրա համար ոչ մի գերբնական բան չի պահանջվում: Ընդամենը պետք է երկրագնդի վրա ապրող մարդկանցից յուրաքանչյուրից մեկ մազի կամ էլ եղունգի նմուշ վերցնել ու պահպանել վակուումում, մինչև կլոնավորման տեխնոլոգիայի զարգացումը, ինչի համար ատոմային ռումբ ստեղծելուց ավելի քիչ ծախսեր կպահանջվեն:

 

Դիտվել է 2791 անգամ:
Print Friendly

Leave a Reply