Լեհաստանը պայմանավորվելու է Օբամայի այցելությունից հետո իր տարածքում ԱՄՆ օդուժի ռազմաբազա հիմնելու մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 27, 2011 17:56
Բարաք Օբամայի` մայիսի 27-28-ին Վարշավա այցելությունից հետո պայմանավորվածություն ձեռք կբերվի Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա տեղակայելու մասին, հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Բոգդան Կլիխը: Նա մասնավորեցրել է, որ 2013-ից Լեհաստանում պարբերաբար կհայտնվեն F-16 և ռազմա-տրանսպորտային Hercules ինքնաթիռներ` անձնակազմով ու երկրային սպասարկմամբ: Իտալական Ավիանո օդաբազայից ամերիկյան կործանիչները Լեհաստան տեղափոխելու մասին տեղեկությունը դեռևս 2010-ից էր շրջանառվում: Իտալական La Stampa թերթը գրել էր, որ մայիսին Օբաման եվրոպական շրջագայության ժամանակ կայցելի Լեհաստան ու ինչպես և, սպասվում է, կհայտնի այդ երկիր մոտ F-16 Falcon տեսակի 40 հրթիռ-կործանիչներ տեղակայելու մասին:






Facebook
Tweet This
Email This Post
