Զիմբաբվեում ոստիկանին ձերբակալել են նախագահական զուգարան մտնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 27, 2011 17:17

Զիմբաբվեի ոստիկանության սպա Ալոնս Մաբհունուն ձերբակալել են բացառապես Զիմբաբվեի նախագահի համար նախատեսված զուգարան մտնելու համար: Դեպքը պատահել է մայիսի 7-ին, միջազգային առևտրային ցուցահանդեսի ժամանակ: Քրեական ոստիկանութայն սպա Մաբհունուն հերթապահում էր ցուցասրահի շենքում, ուր իրականացվում էին միջոցառումներ: Կարիք զգալով, ոստիկանը գնում է զուգարան, որը, ինչպես հետո է պարզվում, հատուկ նախագահի ու ցուցահանդեսի բարձրաստիճան հյուրերի համար էր  առանձնացված: Մուտքի մոտ նրան կանգնեցրել են պահակները, սական սպային դա  հետ չի պահել գերագույն նպատակից: Հրելով պահակներին, մտել է  զուգարան ու փակվել այնտեղ: Կատարվածի մասին անմիջապես հայտնել են  ոստիկանության պետին, ինչից հետո կարգազանցը հայտնվել է ճաղերի ետևում:  Այսօր սպայի «ահեղ դատաստանի» օրն է: Վճռվելու է նրա հետագա ճակատագիրը: Սպայի դատապաշտպանը ասել է, որ իրեն անհասկանալի են մեղադրանքի դրդապատճառները, չկա մի օրենք, որով արգելվի հասրակական վայրում զուգարանից օգտվելը: Նա ասում է , որ եթե զուգարանը նախատեսված է եղել միայն նախագահի համար, ապա պետք է նախապես այդ տեղեկությունը  կառավարական թերթում հրապարակվեր:

 

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply