Աթենքի մոտակայքում խոշոր հրդեհ է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 22, 2009 13:25

hrdehՀունաստանի մայրաքաղաք Աթենքից 40 կմ հեռավորության վրա խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը դուրս է եկել հրշեջների հսկողության տակից և սպառնում է մոտակա բնակավայրերին:

Աթենքը ծածկված է ծխով, մի քանի տուն է բռնկվել, հրդեհը սպառնում է 3  գյուղերի· հաղորդում է  «Ռոյթերս»-ը:

Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը, սակայն ուժեղ քամու պատճառով հրդեհի մակերեսը մեծացել է և տեղափոխվել նաև բնակելի տարածքներ· ըստ ոստիկանության տվյալների`առնվազն 2 տուն է բռնկվել:

Հրդեհի դեմ պայքարում ներգրավված են 6 ինքնաթիռ, 35 հրշեջ մեքենա և 150 հրշեջ:

Հրդեհներ Հունաստանում ամռանը հաճախ են լինում` բարձր ջերմաստիճանի և երաշտի պատճառով:

Հունաստանում ամենախոշոր հրդեհը տեղի է ունեցել 2007-ին` երբ Էվիա կղզում 10 օր շարունակ մոլեգնում էր հրդեհը, որին զոհ դարձավ 65 մարդ:

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply