Եվրամիության երկրներում սկսվել են Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունիսի 4, 2009 14:54
4-օրյա քվեարկության ընթացքում Եվրախորհրդարանի անդամ 27 պետություններում պետք Է ընտրվեն Եվրամիության բարձրագույն օրենսդիր մարմնի 736 պատգամավորներ:
Այսօր ընտրություններ տեղի կունենան Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում, ուրբաթ օրը` Իռլանդիայում, շաբաթ` Լատվիայում, Կիպրոսում, Մալթայում եւ Սլովակիայում: Իտալիան եւ Չեխիան կքվեարկեն ուրբաթ-կիրակի օրերին: Մնացած 18 երկրներն իրենց թեկնածուներին կընտրեն կիրակի օրը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թվով յոթերորդ ուղղակի ընտրությունների առաջին արդյունքները հայտնի կդառնան կիրակի երեկոյան ընտրական տեղամասերը փակվելուց հետո:
Դիտվել է 1298 անգամ:





Facebook
Tweet This