Շուշի քաղաքի գլխավոր դարպաս հանդիսացող ճանապարհն այսուհետ գործում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 27, 2011 16:47
Ս/թ մայիսի 26-ին Հիմնադրամի բարերարների, հոգաբարձուների, պատվավոր հուրերի եւ ԼՂՀ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Շուշիի Ղազանչեցոց փողոցի հանդիսավոր բացումը:Շուրջ 800 մետր երկարությամբ փողոցը, որը վերջին տարիներին խիստ անբարեկարգ վիճակում էր եւ հազվադեպ էր շահագործվում, այժմ լիովին բարեկարգ է եւ միջպետական ճանապարհով ուղիղ մուտք է ապահովում դեպի ամրոց-քաղաք: ՙՎերջապես Շուշիի գլխավոր դարպասը վերգտավ իր նախկին փայլն ու վեհությունը՚,- շնորհավորանքի խոսքում ասաց Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ֆինանսավորումը` Մոսկվայի դրամահավաք-ճաշկերույթ եւ ԼՂՀ կառավարություն






Facebook
Tweet This
Email This Post
