Այս շաբաթ իրականացվել է 19,18 դոլարի առք և վաճառք
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 27, 2011 16:57
2011թ-ի մայիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68,257,832 ԱՄՆ դոլար 374.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 72,604,974 ԱՄՆ դոլար 376.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ –ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,180,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 377.27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 377.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 16-22 ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.2 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
