Երիտասարդ տղամարդն իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից եւ կենդանի մնացել. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | May 27, 2011 15:28Երեւանում այսօր` մայիսի 27-ին ժամը 13:30-ի սահմաններում մի տղամարդ իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից:
Ինչպես NEWs.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, նա կենդանի է մնացել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ժամանել են դեպքի վայր` Կիեւյան կամուրջի տակ:
Դեպքի վայրում են նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները:
Ոստիկանության Մաշտոցի բաժնում արդեն սկսվել է նյութերի նախապատրաստումը, որպեսզի պարզեն տեղի ունեցածի հանգամանքները:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մեկնել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ճշտելու համար ինքնասպանության փորձ կատարողի տվյալները:
Կամրջից ցած նետվողը շուրջ 40 տարեկան է: Նա ներկայումս գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: