Ներքին Սաքսոնիայում շանը զբոսանքի հանելու համար «վարորդական իրավունք» կպահանջվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 27, 2011 14:51

Ներքին Սաքսոնիայի կառավարությունը երկարատև քննարկումներից հետո օրենք ընդունեց, որի համաձայն, անփորձ շնատերերը պարտադիր «շան իրավունք» պետք է հանձնեն, ապացուցեն իրենց գիտելիքներն այդ ասպարեզում: Այս քննություններից ազատվում են որսորդները, անասնաբույժները և այլ ծառայությունների (որոնցում  կենդանիների հետ շփվելու փորձ կա) ներկայացուցիչներ:

Իսկ այն ընտանիքները, որտեղ շուն կա,  պարտադիր չէ, որ տան բոլոր անդամները վկայականներ ունենան: Ով շանը զբոսանքի  պետք է հանի, նա էլ կարող է վերցնել «վարորդական իրավունքը»:

Նոր օրենքի ընդունումը պայմանավորված է վերջին շրջանում տնային կենդանիների հարձակումների ավելացմամբ:

Իսկ հուլիսի 1-ից սկսած 6-ամսականից մեծ շների ականջներում գրանցման հաշվեհամարով ու  շան մասին տեղեկություններով չիպեր կտեղադրվեն :

 

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply