Պլաստմասսայից թափոնների քայքայումը կարող է հանգեցնել կենդանիների հորմոնալ խանգարման

Օրվա լուր | | August 22, 2009 13:06

axbՃապոնացի գիտնականները պարզել են, որ պլաստմասսայից նյութերը օվկիանոսում ավելի արագ են քայքայվում, քանի որ ենթարկվում են անձրևի, արևի և այլ բնական երևույթների ազդեցությանը:

Սակայն, ըստ գիտնական Կացուհիկո Սայդոյի· «Դա առիթ չԷ ուրախանալու` պոլիմերային թափոններից ազատվելու հնարավորության համար»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գիտնականնները կարծում են, որ քայքայվելիս պլաստմասսան, հատկապես նման պայմաններում, արտադրում Է մեծ քանակությամբ թունավոր նյութեր, որոնք կարող են կենդանիների մոտ հանգեցնել լուրջ հորմոնալ խանգարումների:

«Թափոնների վիթխարի կուտակումը օվկիանոսում, որը մակերեսով գերազանցում Է Տեխասի նահանգը, լուրջ վտանգ Է ներկայացնում ծովային կենդանիների և մարդու համար»,-ասել է գիտնականը:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply