Մլադիչի ձերբակալությունը Սերբիայում բողոքի ակցիայի պատճառ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 27, 2011 13:34

Սերբիայի հանրապետության  զինված ուժերի  նախկին շտաբի պետ Ռատկո Մլադիչի ձերբակալությունը բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Նրա ա համախոհները փորձել են ցույցեր կազմակերպել Բելգրադում ու երկրի հյուսիսում, Լազարևո գյուղի մոտ, որտեղ  էլ գտել են ու ձերբակալել  նախկին զինվորականին: Հարյուրավոր կողմնակիցներ փակել են  Մլադիչի տուն տանող ճանապարհը: Նրանք փորձում էին լրագրողներ մուտքն արգելել:  Բելգրադի կենտրոնում ցույցեր անցկացնելու փորձերը ոստիկանությունը կանխել է: Ռատկո Մլադիչը արդեն 16 տարի թաքնվում էր Միլորադ Կոմադիչ անվան տակ: Հաագայի տրիբունալը նրան մեղադրում է  Ռոդովան Կարաջիչի կառավարության ժամանակ բոսնիական մահմեդականների  զանգվածային սպանության ու էթնիկ զտումներ  կազմակերպելու մեջ: Մլադիչը պատասխանատու է  8000 մարդու սպանության համար: Մլադիչին ձերբակալել են մայիսի 26-ին: Դատական նիստը պետք է տեղի ունենար նույն օրը, սակայն 69-ամյա Մլադիչն առողջական վիճակի պատճառով հարցերին չկարողացավ պատասխանել,  ուստի  հարցաքննությունը կկայանա այսօր, ինչից հետո նրան Հաագային հանձնելու հարցը կորոշվի:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply