Հովտաշենի բնակիչը գիշերը դանակահարել է հորաքրոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 27, 2011 12:30

Մայիսի 26-ին, ժամը 09.30-ին, մեղայականով ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել Հովտաշեն գյուղի 46-ամյա բնակիչ Դավիթ Խ.-ն  և խոստովանել, որ գիշերը, ժամը 03.00-ի սահմաններում, գնացել է նույն գյուղում միայնակ բնակվող իր հորաքրոջ` 87-ամյա Սեդա Խաչատրյանի տուն, մոտը եղած դանակով մի քանի անգամ հարվածել քնած կնոջն ու հեռացել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Ս. Խաչատրյանի դիակը` ձախ քունքի շրջանում ծակած և ջնջխված վնասվածքների հետքերով:

Հանցագործության գործիք խոհանոցային դանակը` կոտրված շեղբով, առգրավվել է:

Ոստիկանությունից հաղորդում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դավիթ Խ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply