Ռուսաստանին առաջարկում են միջնորդ դառնալ Լիբիայի հետ բանակցություններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 27, 2011 12:09

Ռուսաստանի «Մեծ ութնյակի» գործընկերները դիմել են Մոսկվա`  խնդրելով Լիբիայի հետ հարաբերությունների կարգավորման միջնորդ դառնալ:

Մինչ այդ, նույնպիսի առաջարկով էր դիմել Լիբիայի վարչապետը: «Ութնյակի» գործընկերները խնդրել են ռուսական ղեկավարությանը լիբիական վարչակարգի հետ բանակցություններ սկսել:

Առաջարկությունը պաշտոնական ձևակերպում դեռևս չունի, սակայն Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Օբաման քննարկել է  նման միջնորդության հնարավորությունը  իր ռուս գործընկերոջ` Դմիտիր Մեդվեդևի  հետ:

 

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply