Գիտակցությունը կորցրած հայրը և 2-ամյա երեխան մնացել էին տանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 27, 2011 11:56
Մայիսի 27-ին`ժամը 01.33-ին քաղաքացի Հ.Հարությունյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՈՒլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 շենքի 10-րդ բնակարանում իր ամուսինը (հիվանդ է շաքարային դիաբետով) չի արձագանքում դռան զանգերին, տանն է մնացել նաև իրենց 2 տարեկան երեխան և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. սենյակում հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող,1977թ.-ին ծնված Միքայել Խանեյանը: Երեխան չի տուժել: Պարամեդիկները տուժածին ցույց են տվել 1-ին բուժօգնություն և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
