Սելավաջրերը քանդել են Ձորագետի գյուղամիջյան ճանապարհները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 27, 2011 11:40

Մայիսի 26-ին`ժամը 16.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևներից առա­ջացած սելավաջրերը քանդել են Լոռու մարզի Ձորագետ գյու­ղի գյուղամիջյան ճանապարհները, ողողել Վանաձոր-Ալա­վեր­դի ավտոճանապարհը` դարձնելով դժվար անցանելի:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ սելավաջրերի հոսքը դադարել է, վնասվել են գյուղամիջյան ճանապարհները, իսկ Վանա­ձոր-Ալավերդի ավտոճա­նա­պար­հը լցվել է ջրաբերուկներով: ճանապարհի մաքրման աշ­խա­տանք­ներն իրականացվում են «Լոռու ճանշին»  ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով:

Ժամը 18.00-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհն անցանելի է:

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply