Վեդիի 24-ամյա բնակիչը յուղաներիկի լուծիչ է խմել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 27, 2011 11:34
Մայիսի 26-ին` ժամը 14.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով (խմել է յուղաներկի լուծիչ) «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդի քաղաքի բնակիչ,1987թ.-ին ծնված Անահիտ Մելքոնյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն օրը՝ժամը 15.29-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել նաեվ ՀԱ Բ-4 թաղամասի թիվ 26/4 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ,1989թ.-ին ծնված Մարիամ Դավթյանը : Նրա առողջական վիճակը եվս գնահատվել է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
