«Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ում հրդեհ է բռնկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 27, 2011 11:41

Ճապոնիայի «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ում հրդեհ է բռնկվել: Tepco օպերատորական ընկերությունը հայտնում է, որ հրդեհն արագ շիջվել է:

Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Պարզ է միայն, որ այն սկսվել է շինության նկուղում` «Ֆուկուսիմա-2»-ի առաջին էներգաբլոկում:

Մասնագետները վստահեցնում են, որ  ճառագայթման  վտանգ չկա: Կայանում գտնվողներից ոչ մեկը չի տուժել: «Ֆուկուսիմա-2»  ԱԷԿ-ը գտնվում է  «Ֆուկուսիմա-1»-ից 10 կմ հեռավորության վրա: Տարերային աղետից հետո «Ֆուկուսիմա-2» –ի բոլոր   4  և «Ֆուկուսիմա-1»-ի 3 ռեակտորները կանգնեցվել էին:

Ճապոնական ԱԷԿ-ում կատարված վթարը համարվում է աշխարհում ամենաաղետալին` Չեռնոբիլյանից հետո:

 

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply