«Շանհայ Էքսպո» -ում ներկայացված Հայաստանի տաղավարը հուլիսին կցուցադրվի Երեւանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 27, 2011 11:22

Հանրապետության քաղաքացիները հուլիսին հնարավորություն կունենան տեսնել «Շանհայ Էքսպո» միջազգային ցուցահանդեսում ներկայացված Հայաստանի տաղավարը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, տաղավարի հետ կապված բոլոր ապրանքներն արդեն բերվել են Հայաստան: Այժմ իրականացվում է մաքսազերծումը: Ըստ Ռ. Հարությունյանի’ նախնական տվյալներով’ մինչեւ հունիսի վերջ տաղավարն ամբողջությամբ պատրաստ կլինի:

Նախնական պայմանավորվածություն կա, որ տաղավարը «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում առնվազն մեկ տարի ժամկետով կցուցադրվի:

«Տաղավարի ցուցադրությունը նաեւ զբոսաշրջային նշանակություն կունենա: Կարծում եմ, որ, բացի մեր հայրենակիցներից, աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած այլազգի զբոսաշրջիկներին նույնպես հետաքրքրիր կլինի տեսնել «Շանհայ Էքսպո» միջազգային ցուցահանդեսում ներկայացված Հայաստանի տաղավարը»,-ասաց Ռ. Հարությունյանը:

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply