Թուրք բանտարկյալը Հրանտ Դինքի սպանության համար մեղադրում է «Ֆեթհուլլականների միաբանության»-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2009 12:08

hrant_dinkԹուրքիայում բանտարկյալ Վարոլ Բյուլենթ Արալը «Էրգենեկոնի» հետաքննությունը վարող դատախազ Զաքարիա Օզին տված ցուցմունքում հայտարարել է, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը և Մալաթիայի գրահրատարակչության երեք քրիստոնյա աշխատակիցների կոտորածը իրագործել է «Էրգենեկոնի» անդամ, 17 ջոկատներ ունեցող «Ֆեթհուլլականների միաբանությունը»:

Արալն ասել է, որ «Էրգենեկոնի» հրամանները տրվում են Ազգային անվտանգության քաղաքական փաստաթղթից և իրագործվում:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ խմբում, ըստ Արալի, կան լրագրողներ, հեռուստատեսությունների աշխատակիցներ, քաղաքական գործիչներ և պաշտոններից գիտակցաբար հեռացած լավ վարձատրվող մասնագետ սերժանտներ ու նրանց հետ կապված ազգայնական ոստիկաններ:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply