Ամերիկայի Հայկական Համագումարի հայտարարությունը Հայոց Ցեղասպանության թանգարանի դատական գործի վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 27, 2011 10:59

Այս ամիս Կոլումբիայի շրջանի դատարանը որոշում կայացրեց, որ քանզի թանգարանի նախագիծը չիրականացվեց 2010 թվականի դեկտեմբերի 31-ի վերջնաժամկետին, ապա ուժի մեջ է մտնում պայմանագրում ներառված ռեվերսիոն հոդվածը, ըստ որի պահանջվում է «Կաֆեսջյան ընտանիք հիմնադրամին » (Cafesjian Family Foundation – CFF) փոխանցել Հայոց Ցեղասպանության թանգարան և հուշահամալիրի (Armenian Genocide Museum and Memorial – AGMM) նախագծի ողջ սեփականությունը: Կաֆեսջյանի փաստաբան Ջոն Բ. Վիլիամսը, հիմնվելով դատավորի որոշման  վրա, հայտարարեց. «Սեփականությունը պետք է փոխանցվի CFF-ին հաջորդ երկու շաբաթների ընթացքում: Դա այն է, ինչի համար մենք բոլորս պայքարում էինք»:

Հակառակ հայկական մամուլում վերջերս տարածված ապատեղեկատվությանը  Հայոց Ցեղասպանության թանգարանի դատավարությունը այն մասին չէր, որ Համագումարը փորձում է իր հսկողության տակ վերցնել սեփականությունը: Համագումարը, ինչպես հարկն է, ըստ 2003թ.-ին կնքված պայմանագրի սեփականությունը փոխանցել է AGMM-ին` շահույթ չհետապնդող առանձին մի կառույցի:  Մեղադրանքները այն մասին, որ դատավարության նպատակն էր փորձ  կատարել Կաֆեսջյանին ձեռնպահ թողնել թանգարանի ղեկավարման իրավունքներից, նույնպես լիովին կեղծ են:

Դատավարությունը նախաձեռնվել է 2007 թ.-ի ապրիլին Ջերարդ Կաֆեսջյանի կողմից Ամերիկայի Հայկակական Համագումարի, ինչպես նաև AGMM-ի դեմ այն բանից հետո, երբ նա փորձ արեց 2006թ.-ին կազմալուծել AGMM-ը: Դա անշուշտ մեր համայնքի պատմության ցավալի էջերից էր:

Համագումարը խուսափել է դատավարությունից և նախընտրել է հարցը լուծել բարեկամաբար: Բազմիցս համագումարը համաձայնվել է առաջ քաշված պայմաններին, որոնք սակայն Կաֆեսջյանի կողմից վերջին րոպեին մերժվել են կամ ենթարկվել են նոր փոփոխությունների: Համագումարը ողջունեց նաև 2011 թ.-ի հունվարին դատավոր Կոլին Կոլար-Կոտելիի  մեմորանդումի կոչը կողմերին` համատեղ լուծել իրենց տարաձայնությունները: Ցավոք, 2011 թվականի հունվարին Ֆլորիդայում Կաֆեսջյանի  նախաձեռնած նոր դատավարությունը Կոլումբիայի շրջանում ձախողված հարցերի վերաբերյալ, ինչպես նաև Կաֆեսջյանին պատկանող լրատվական միջոցների կողմից իրականացվող հարձակումները Համագումարի նկակտմամբ, չծառայեցին հաշտեցմանը:

Այսպիսով, Համագումարը և AGMM-ը ընդունել են դատավորի վճիռը և պաշտպանելով ապագա թանգարանի գաղափարը` բողոքարկել նրա այն որոշումը, որ Կաֆեսջյանը պարտավորված չէ տարածքն օգտագործել թանգարանի կառուցման համար:

Մենք կիսում ենք համայնքի ձգտումն ու երազանքը կառուցել երկրի մայրաքաղաքում  Հայոց Ցեղասպանության թանգարան և հուշահամալիր: Հայ ազգը և ցեղասպանության ճանաչման վեհ նպատակն արժանի են դրան:

Վերջիվերջո Անուշ Մաթևոսյանի փայլուն գաղափարի և բազմաթիվ նվիրատուների շնորհիվ է, որ AGMM-ը պաշտոնապես հիմնվեց 2003թ.-ին և այդպիսով նպատակ դրեց ծառայել ցեղասպանությունների և  ժխտման հետևանքների դեմ արդար պայքարին:

Այդ պատճառով է, որ Համագումարը և AGMM-ը այնուամենայնիվ շարունակեց իր աշխատանքը նույնիսկ Կաֆեսջյանի հրաժարականից հետո:  AGMM-ը նոր նախագծեր ստեղծեց, որոնք առաջին անգամ հավանություն ստացան Վաշինգտոնի գոտևորման և վերանայման խորհուրդների կողմից: Եթե չլիներ դատավարությունը AGMM-ի նախագիծը ամբողջովին կիրականանար:

Մենք հուսով ենք, որ այս նախագիծը կյանքի կկոչվի և կծառայի  AGMM-ի շահերի պաշտպանմանը: Որպես այդպիսին գոյություն ունեն Համագումարին և AGMM-ին մտահոգող մի շարք հարցեր, որոնք  արդարացնում են վճռի բողոքարկումը. այդ հարցերից են.

  • Այն փաստը, որ դատավորն, ինչպես նաև Կաֆեսջյանը, մինչ դատավարությունը և դրա ընթացքում չէին թաքցնում իրենց  փոխշահավետ անձնական կապերը` ներառյալ ապակե քանդակի իրենց համատեղ նվիրատվությունը Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին: Սա զրկեց AGMM-ը և Ամերիկայի Հայկական Համագումարը տեղեկատվության կարևոր մի հատվածից արդար դատավություն իրականացնելու համար, որը և դատավորը, և Կաֆեսջյանը պարտավոր էին երևան հանել: Մտերիմ հարաբերությունների մակարդակը դեռևս պետք է բացահայտվի:
  • Այն փաստը, որ դատավորը սեփականությունը փոխանցել է CFF-ին առանց որևէ դատարանի կողմից պահանջի, որ CFF-ը պետք է կառուցի Հայոց Ցեղասպանության թանգարան և նույնիսկ չնշելով, որ հարկավոր է փոխհատուցել Անուշ Մաթևոսյանին Վաշինգտոնի ազգային բանկի շենքը գնելու համար 3,5 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրբերության, Հրայր Հովնանյանի կատարած մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերության, ինչպես նաև նախագծի այլ նվիրատուների գումարը: Նկատի չեն առնվել նաև թե սեփականության գնահատված արժեքը և թե 2000 թ.-ից  AGMM-ի և Ամերիկայի Հայկական Համագումարի կողմից միլիոնավոր ԱՄՆ դոլարների վճարված հարկերը: Որպես արդյունք Կաֆեսջյանը ստանալու է ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք շահույթ: Դատավարության ընթացքում  բացահայտվեց, որ սեփականության արժեքը ավելի քան կրկնապատկվել է ձեռքբերումից ի վեր և գնահատվել  առնվազն 40 միլիոն ԱՄԴ դոլար:
  • Այն փաստը, որ Կաֆեսջյանը չի կիրառել օրինապես պահանջվող «մեծագույն բարյացակամության դրսևորումը» AGMM-ի և Համագումարի նկատմամբ` ձգտելով գրավել գնահատված անշարժ գույքը և խաթարելով թանգարանի կայացումը մինչ 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի վերջնաժամկետը:

Չնայած Կաֆեսջյանը պնդել է, որ Հայ Ազգային Ինստիտուտի (Armenian National Institute – ANI) նմուշները, հետազոտական գրադարանը և ցեղասպանությանը վերաբերող նյութերը պատկանում են իրեն, սակայն դատարանը մերժեց այդ հայցը: Դատարանի որոշումը չի տարածվի ANI-ի վրա: Հայ Ազգային Ինստիտուտը հիմնադրվել է 1997 թ.-ին Հրայր Հովնանյանի կողմից արված մեկ միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվության շնորհիվ: ANI-ն կմնա անկախ իր տնօրենների խորհրդով:

 

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply