Հունվար-ապրիլին ստացվել է գյուտերի եւ օգտակար մոդելների 51 հայտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 27, 2011 10:42

Հունվար-ապրիլ ամիսներին ստացվել է գյուտերի եւ օգտակար մոդելների 51 հայտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության Մտավոր սեփականության գործակալության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը, 2010թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ հայտերի թիվը չի ավելացել: Ամենաշատը ստացվել է «Մարդու կարիքների բավարարմանը միտված» բաժնի հայտերը, այնուհետեւ «Քիմիա»-ի, «Մեխանիկա»-ի եւ «Շինարարության» բաժիններինը: Հայտերի գերակշիռ մասը ստացվել է Երեւանից:

Հունվար-ապրիլին գործակալության կողմից տրվել է գյուտի եւ օգտակար մոդելի 66 արտոնագիր:

Նշենք նաեւ, որ Հայաստանը յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին ընկնող գյուտերի քանակով գերազանցում է մի շարք զարգացած երկրների’ Իտալիա, Իսպանիա, Իռլանդիա:

 

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply