ԼՂՀ նախագահը հանդիպել Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի ուսանողների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 27, 2011 10:23

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարան եւ հանդիպել ուսանողների հետ:

Հանդիպմանը քննարկվել են ուսման գործընթացին, ուսանողների սոցիալական պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:
նախագահը պատասխանել է նաեւ ուսանողների կողմից բարձրացված հարցերին:

Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է բժշկական ուսումնարանի դերը հանրապետության առողջապահության ոլորտում, ընդգծելով, որ պետությունը կանի հնարավորը հաստատության տեխնիկական հագեցվածության բարձրացման, շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Այս կապակցությամբ նախագահը հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply