Ֆրանսիայի Պետական ծառայության պետքարտուղարը` սեքսուալ սկանդալի հերոս
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 27, 2011 10:06
Չնայած այն հանգամանքին, որ դատարանը դեռևս կարող է արդարացնել բարձրաստիճան պաշտոնյային, որը մեղադրվում է սեքսուալ ոտնձգությունների մեջ, դատաքննությունն ամենայն հավանականությամբ մի խոշոր ու մեծ վերջակետ կդնի նրա հետագա քաղաքական գործեունեության վրա:
Հերթական սեքսուալ սկանդալի կենտրոնում Ֆրանսիայի Պետական ծառայության պետքարտուղար Ժորժ Տրոնն է, որի նկատմամբ մեղադրանքով են հանդես եկել երկու քաղաքացուհիներ: Նրանք պնդում են, որ պաշտոնյան, չարաշահելով իր դիրքը, իրենց սեքսուալ հարաբերությունների է մղել: Մեղադրյալի փաստաբանը պաշտոնապես հայտարարել է, որ իր հաճախորդը ինքն է երկու կանանց դատի տալու, քանի որ նրանց մեղադրանքը չարախոսություն է:
Հարկ է հիշել, որ ԱՄՀ-ի ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանին առաջադրված մեղադրանքը պաշտոնից հեռանալու պատճառ դարձավ, չնայած դեռևս նրա մեղքը հաստատված չէ:






Facebook
Tweet This
Email This Post
