Օբաման Բրիտանիայում ոչ միտումնավոր կերպով վիրավորել է թագուհուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 26, 2011 20:37

ԱՄՆ նախագահ Օբամայի այցը Բրիտանիա հեշտ չի եղել ու նրա այն հայտարարությունը, թե “ երկու պետություն երկու ժողովրդի համար” սկզբունքը դեռևս կարելի է բանակցություններով իրականություն դարձնել, Լոնդոնում կասկածամտությամբ է ընդունվել: Թագավորական նվագախումբը սկսել է բրիտանական օրհներգը նվագել այն պահին, երբ Օբաման բաժակաճառ է ասել: Բրիտանիայում, նման դեպքերում ընդունված է լռել, սակայն Օբաման ուշադրություն չի դարձրել երաժշտական ուղեկցությանը: Նա շարունակել է երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ներբողը, նույնիսկ Շեքսպիրից է մեջբերումներ արել` չնկատելով, որ թագուհին կանգնած է զգաստ ու լուռ` ոչ մի կերպ չարձագանքելով Օբամայի ճարտասանությանը: Իհարկե, Օբաման կարողացավ տակից մի կերպ դուրս գալ, ասելով, թե  նվագախումբն իր բաժակաճառին զգացմունքայնություն է հաղորդել:

 

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply