Հարավային Օսիան ցանկանում է մտնել ՌԴ-ի եւ Բելառուսի միութենական պետության կազմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2009 11:40

eduard-koykoti«Հարավային Օսիան հետամուտ կլինի Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության կազմ մտնելուն», – Մոսկվայում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին:

Նա նաև չի բացառել, որ մոտ ժամանակում Բելառուսը կճանաչի Հարավային Օսիայի անկախությունը:

«Բելառուսի հետ միասին այսօր մի շարք պետություններ քննարկում են Հարավային Օսեթիան և Աբխազիան ճանաչելու հարցը», –«Արմենպրեսի» փոխանցմամբ` ասել է Կոկոյտին:

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն առայժմ ճանաչել են միայն Ռուսաստանը և Նիկարագուան:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply