Երևանում կստեղծվի ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2011 18:51

Երևանում ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան ուռուցքաբանական կենտրոն ստեղծելուն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի  Գերմանիայի Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ներկայացնելով առողջապահության ոլորտում քաղաքապետարանի մոտեցումներն ու ծրագրերը, քաղաքապետն ընդգծել է համակարգի արդիականացման , ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու հարցում ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը. «Մեր նպատակը ոչ թե սեփականաշնորհումն է, այլ համապատասխան ներդրումներով և աշխարհի առաջատար կլինիկաների մասնակցությամբ համատեղ կառավարման միջոցով լավագույն արդյունքի հասնելը,– նշել է Կարեն Կարապետյանն ավելացնելով, որ քաղաքապետարանը, իր լիազորությունների շրջանակներում, պատրաստ է ըստ ամենայնի աջակցել և օժանդակել նման ծրագրերի իրականացմանը:Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ջոն Քրստոֆը քաղաքապետին է ներկայացրել կենտրոնի •ործունեության հիմնական ուղղությունները շեշտելով, որ Հայդելբեր•ի ուռուցքաբանական կենտրոնն այսօր լավագույններից մեկն է ոչ միայն Գերմանիայում, այլև եվրոպական ողջ տարածաշրջանում: Հայստանում իրենց կենտրոնն ունենալու գաղափարին, ինչպես նշել է Ջոն Քրիստոֆը, նպաստել է նաև փաստը, որ Գերմանիայում իրենց դիմող հիվանդների թվում քիչ չեն հայաստանցիները. «Շատ ավելի ճիշտ ու արդյունավետ է բուժումը տեղում կազմակերպելըե,– նշել է պրոֆեսորն ավելացնելով, որ Երևանում ստեղծվելիք կենտրոնը ոչնչով չի զիջի Հայդելբերգի կլինիկային:  Ուռուցքաբանական կենտրոնի ստեղծման երեք փուլից բաղկացած ծրա•իրը նախապատրաստական և բիզնես բաղադրիչներից բացի,  նախատեսում է նաև հայ մասնագետների վերապատրաստում Գերմանիայում:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply