Մայրաքաղաքի դպրոցների բարձր դասարանցիներից ձևավորված մեկ ՙդասարան՚ վերջին դասն անցկացրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 26, 2011 18:41

Մայրաքաղաքի դպրոցների բարձր դասարանցիներից ձևավորված մեկ ՙդասարան՚ վերջին դասն անցկացրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Քաղաքապետի հյուրերն էին առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի մասնակիցները, միջազգային օլիմպիադա մեկնող աշակերտները, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ: Մայրաքաղաքի հետ կապող օղակ էր նաև վերջին դասի թեման: Խորագիրը `ՙԻմ երազների մայրաքաղաքը՚: Աշակերտները հարց ու պատասխանի միջոցով Երևանի քաղաքապետից ստացան մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցերի պատասխաններ: Ողջունելով աշակերտների կողմից դրսևորվող հետաքրքրությունը մայրաքաղաքի նկատմամբ, Կարեն Կարապետյանը ներկայացրել է քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու իրականացվող ծրագրերը: Քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքի արդյունավետ կառավարման գործառույթից բացի, քաղաքապետարանը կարևորում է ևս երկու խնդիր` կրթված հասարակության ձևավորումն ու մատչելի բիզնես միջավայրի ստեղծումը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս երկու գործոնների առկայության դեպքում է, որ երկիրը լավ ապագա կարող է ունենալ; Իսկ աշակերտների այն հարցին, թե ինչպիսին է ուզում տեսնել Երևանը, քաղաքապետը պատասխանել է. ՙԻնձ հաճախ են հարցնում, թե որ քաղաքի նման կցանկանայիք լիներ Երևանը: Պատասխանը միանշանակ է` Երևանի նման: Իր ավանդույթով, իր համ ու հոտով, իր շեշտադրումով, լուսավոր, ավելի վառ գույներով: Եվ այն դրականը, որը Երևանում կա` ուղղակի պետք է կրկնապատկենք: Իսկ ինչպիսին պետք է լինի Երևանը: Մենք իհարկե կարող ենք այստեղ ձևակերպումներ տալ, որ պետք է լինի մաքուր, կանաչ քաղաք, հարմարավետ տրանսպորտի քաղաք, նորմալ բուժսպասարկումով, ֆանտաստիկ լավ դպրոցներով: Ես միանշանակ համոզված եմ, որ երկրի ապագան կախված է, թե ինչքանով է այդ երկրի քաղաքացին կիրթ: Եվ երևի կարճ ձևակերպեմ, թե ես ինչպիսի Երևան կուզենայի տեսնել, բացի այդ բոլոր չափորոշիչներից, ես կուզենայի իր էներգետիկայով, ավանդույթներով տեսնել կիրթ և ինտելիգենտ Երևանը՚,- նշել է Կարեն Կարապետյանը: Աշակերտների կողմից հարցեր են բարձրացվել նաև դպրոցների պայմանների բարելավման վերաբերյալ: Ի պատասխան, քաղաքապետը նշել է, որ այսօր իրականում շատ ավելի քիչ միջոցներ են հատկացվում դպրոցների խնդիրների լուծմանը, որքան դպրոցն ունի անհրաժեշտություն: Կարեն Կարապետյանը անդրադարձել է ՙՕ•նիր դպրոցիդ՚ կայք էջին, որի միջոցով, ինչպես քաղաքապետն է նշել, հնարավոր կլինի կամավոր ներդումների հաշվին լուծել կրթօջախների բարեկեցության որոշ խնդիրներ:Կարևորելով դպրոցի դերն ու նշանակությունը, քաղաքապետը դպրոցականներին հորդորել է կրթվել անընդհատ և ամեն օր. ՙՄեր վաղվա օրը լավ կրթություն ստացած քաղաքացին է ու լավ կառավարիչը՚,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Աշակերտների համար ամենակարևոր ու ամենահիշարժան օրերից մեկը Երևանի քաղաքապետարանում անցկացնելու նպատակը` մայրաքաղաքի զարգացման գործում պատանի երևանցիների մասնակցությունը ապահովելն էր:  Միջազ•ային օլիմպիադաներին մասնակցող երևանցի դպրոցականները նշում են, որ այս դասը դեռ երկար կմնա իրենց հիշողություններում և խոստանում, որ ի պատասխան Երևանի քաղաքապետի ջերմ ընդունելության, լավագույն հանդես կգան միջազգային օլիմպիադաներում և իրենց հաղթանակի դափնիները կնվիրեն Երևան քաղաքին: ՙՔվանտ՚ վարժարանի հիմնադրման 20 ամյակի, ինչպես նաև կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի, անբասիր և բեղմնավոր գործունեության համար, Երևանի քաղաքապետի որոշմամբ ՙՔվանտ՚ վարժարանի հիմնադիր տնօրեն Ռոբերտ Վարդանյանը պարգևատվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Երևանի քաղաքապետարան տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply