“Հայկական առավոտ” Վիեննայում ՄԱԿ-ում Կանանց խորհրդի համար

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | May 26, 2011 17:48

Մայիսի 24-ին Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում Կանանց խորհրդի (UNWG) համար կազմակերպեց “հայկական առավոտ”: Միջոցառմանը ներկա էին Կանանց խորհրդի անդամներ, ՄԱԿ-ի գործակալություններում աշխատող կանայք, կին դիվանագետներ և դիվանագետների կանայք:

Ողջույնի խոսքով միջոցառումը բացեց Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչի տիկին Անահիտ Հովակիմյանը, որին հետևեց Հայաստանի մասին պատմամշակութային ֆիլմի ցուցադրումը: Միջոցառմանը երաժշտական համարներով հանդես եկան պատանի հայ երաժիշտներ:

ՄԱԿ-ում Կանանց խորհուրդը հայտնեց, որ ընտրել է Հայաստանի կողմից 2011 թվականի համար ներկայացված Ալավերդու N 2 միջնակարգ դպրոցի մարզադաշտի և խոհանոցի վերանորոգման ծրագիրը:

 

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply