Պորտուգալիայում 5 մարդ է զոհվել սողանքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 22, 2009 11:29

portugalԱռնվազն 5 մարդ է մահացել Պորտուգալիայի Ալգարվե լողափում տեղի ունեցած սողանքի հետևանքով, ևս մի քանի մարդ համարվում է անհետ կորած: Ականատեսների խոսքերով` մի քանի տոննանոց ժայռը վայր է ընկել լողափում հանգստացող տուրիստների վրա:

Պատահարի վայրում այժմ աշխատում են փրկարարները` ծանր տեխնիկայով մաքրելով սողանքի հետևանքները:

Դժբախտ պատահարի զոհ, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, դարձել է 1 տղամարդ և 4 կին:

Լեռնային բնույթի սողանքներ Պորտուգալիայի լողափերում պարբերաբար են տեղի ունենում, և հանգստացողները հաճախ են տուժում այդ սողանքներից: Սակայն վերջին տարիներին մահվան դեպքեր լողափում տեղի ունեցած փլուզումների պատճառով չէր գրանցվել:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply