Դդմիկով բլիթներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 26, 2011 9:27

Դդմիկ

Դդմիկը կալիումի, կալցիումի ու ֆոսֆորի հարուստ աղբյուր է, հեշտ է յուրացվում: Կարևոր է մանկան սննդակարգում, ինչպես նաև մարսողության խնդիրներ ունեցող մեծահասակների համար: Ունի ցածր կալորիականություն, հարուստ է C և B խմբի վիտամիններով: Նիհարելու դյուրին միջոց է:

Դդմիկով բլիթներ

Բաղադրությունը 2 բաժնի համար`

1 հատ դդմիկ (250 գ)

մի պճեղ սխտոր

սամիթ կամ մաղադանոս

3 ձու

2 ճաշի գդալ ալյուր

ձեթ` տապակելու համար

սև պղպեղ

աղ, թթվասեր (մատուցման համար):

Պատրաստման եղանակը`

Կանաչին լվանալ ու մանր կտրատել, սխտորը մանրացնել կամ ճզմել: Խորը թասի մեջ ձուն հարել, մի փոքր պղպեղ ավելացնել ու խառնել: Ավելացնել կանաչին ու սխտորը, հարել, ապա դդմիկը լվանալ ու անցկացնել խոշոր քերիչով: Եթե դդմիկը մատղաշ է, ապա կարելի է կեղևով քերել, եթե ոչ` մաքրել: Քերուկը լցնել թասի զանգվածի վրա, խառնել և ավելացնել ալյուր: Ցանկալի է աղն ավելացնել տապակելուց անմիջապես առաջ, որ շատ հեղուկ դուրս չգա:

 

Դիտվել է 2703 անգամ:
Print Friendly

Leave a Reply