Փոխնախարարը ասում է, թե տեղյակ չէ իր կոլեգայի մենաշնորհից,իսկ ամրագոտիները կնվազեցնեն ավտովթարները 10 տոկոսով

Օրվա լուր | | August 21, 2009 17:49
mhm43317-copy2

Ձախից`Պողոս Շահինյան, Հրանտ Բեգլարյան

Այն, որ Երևան-Սևան երթուղին մոնոպոլիզացրել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Վալտեր Մարությանը, նրա կոլեգա` մյուս փոխնախարար Հրանտ Բեգլարայանը, ասաց, որ տեղյակ չէ։

Երևան-Սևան երթուղու վրա աշխատում է Մարությանին պատկանող երթուղային գիծը և նա խոչընդոտում է, որ նույն երթուղում տաքսիների գիծ առաջանա։ Նման տաքսիների գծեր կան այլ երթուղիներում։ Օրինակ` Հրազդան-Երևան երթուղում, աշխատում է երթուղային և տաքսիներ, որոնք 4 ուղևոր են տեղափոխում, որոնցից յուրաքանչյուրը վճարում է 500-ական դրամ։ Տաքսիները, ավտոբուսի պես իրենց կանգառը ունեն։ Սևան-Երևան երթուղում տաքսիները չեն կարող հայտնվել ու ունենալ իրենց կանգառը։ Հետևաբար`Սևան-Երևան տաքսին ավելի թանկ արժի, քան այն կարող էր լինել։

Մամուլի ասուլիսում պատասխանելով «Անկախի» հարցին` Բեգլարյանը ասաց, որ Հայաստանում երթուղային մենաշնորհներ չկան:

«Ես տեղյակ չեմ ում է պատկանում Սևան-Երևան գիծը, բայց ես կողմնակից եմ ցանկացած գնային կարգավորման,-ասաց Բեգլարյանը,- եթե շուկա է, գինը պետք է կարգավորվի, եթե գին քչացնելով գծի տերը հաճախորդներ է գրավում` դա իր խնդիրն է»:

Նա նաև հայտնեց, որ հաստատվել է ավտոճանապարհային անվտանգության ռազմավարության ծրագիր, որը ֆինանսավորվել է համաշխարահային բանկի կողմից(10 մլն. դոլար): Ռազմավարության կետերից մեկն է օրերս հանրապետությունում խուճապ առաջացրած ամրագոտիների հարցը:

Վերջին 5 տարիներին` 2004-2009թթ., ավտովթարներն ավելացել են 10 տոկոսով, 2008թ. գրանցվել է 2.202 վթար, որոնց հետևանքով զոհվել է 407, վիրավորվել` 3.125 մարդ։ Վթարների մեծ մասը եղել է Երևան քաղաքում:

«Ամրագոտիների առկայությունը թույլ կտա նվազեցնել ավտոճանապարհային պատահարների թիվը մոտ 10 տոկոսով,-ասաց նա,-դժբախտ ելքերով ավարտված ավտոճանապարհային պատահարների 90 տոկոսի ժամանակ, եթե լինեն ամրագոտիներ, զոհերի և տուժածների թիվն այդքան մեծ չի լինի»:

Ասուլիսին ներկա «Ավտոճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հկ-ի նախագահ Պողոս Շահինյանն ասում է, որ ամրագոտիների առկայությունն արդարացված է 30-70 արագության համար. մնացած արագությունների համար ամրագոտիներն անզոր են օգտակար լինել:

Դիտվել է 1500 անգամ:
Print Friendly

Leave a Reply