«Ճգնաժամն ավարտվել է, ճգնաժամի հետեւանքները դեռևս հաղթահարում ենք». Վաչե Գաբրիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2011 15:23

Կառավարության գործունեությունն ունեցել է էական արդյունքներ, որից էլ ունեցել ենք տնտեսական աճ: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը. «Բյուջեի կատարողականը մանրամասնորեն ցույց է տալիս, թե ինչպիսին են եղել նախորդ տարվա արդյունքները` թե եկամուտների, թե ծախսերի մասով: Էական թերակատարումներ մենք չենք տեսնում»,-ավելացրեց նա:

Նախարարի կարծիքով, անցյալ տարվա ընթացքում արձանագրված տնտեսական աճը կլինի նաև այս տարի. «Կայուն  տեմպերով տնտեսության վերականգնման տարի էր: Մեզ մոտ ճգնաժամն ավարտվել է, ճգնաժամի հետեւանքները դեռևս հաղթահարում ենք»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ դա երկարատև տնտեսական պրոցես է, և կառավարությունը բոլոր ջանքերը գործադրելու է այդ ամենը հետևողականորեն վերացնելու համար, ունենալ ավելի բազմազանեցված, առողջ տնտեսություն, ինչպես նաև պետական ֆինանսներ, որոնք աջակցում են տնտեսական զարգացմանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանը 2010 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունները լսել  և ի գիտություն է ընդունել:

 

Դիտվել է 1625 անգամ:
Print Friendly

Leave a Reply