Քադաֆիի կառավարությունը պատերազմը դադարեցնելու պայմաններ է առաջարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 26, 2011 14:50

Լիբիայի կառավարության ղեկավարը օտարերկրյա պետություններին պաշտոնական նամակ է ուղարկել` առաջարկելով անհապաղ դադարեցնել կռիվը, բանակցել ընդդիմության հետ, կոնֆլիկտի երկու կողմերին  համաներում հայտարարել ու երկրի նոր սահմանադրությունը կազմել:

Լիբիայի վարչապետ Ալի ալ-Մահմուդը խոսում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, ընդդիմության հետ հաշտության ու նոր` հասարակության շահերն արտացոլող կառավարություն ստեղծելու մասին. «Ապագա  Լիբիան արմատապես կտարբերվի այն Լիբիայից, որը գոյություն ուներ 3 ամիս առաջ»: Նա նշում է նաև, որ բոլոր կարիքավոր լիբիացիներին  հումանիտար օգնություն է հարկավոր ցուցաբերել` անկախ նրանց գտնվելու վայրից:

Հետաքրքիր է, որ նամակում չի հիշատակվում Քադաֆիի  դերը:

 

 

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply