Ճապոնացի խարդախները ճառագայթումից պաշտպանվելու կեղծ դեղամիջոցներ են վաճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 26, 2011 14:54

Ճապոնիայում ձերբակալվել է խարդախների մի խումբ, որոնք վաճառել են ճառագայթման հետևանքներից պաշտպանվելու համար նախատեսվասծ կեղծ դեղամիջոցներ։

Ճապոնիան ցնցած երկրաշարժից, դրան հաջորդած ցունամիից ու Ֆուկուսիմա նահանգում ատոմակայանի վթարից հետո Տոկիոյում բացվել է կենսական ակտիվություն ունեցող հավելումների վաճառքով զբաղվող մի ընկերություն։ Ինչպես հաղորդում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը, Խարդախներին հաջողվել է մոլորեցնել մոտ 200 մարդու և այդ մեքենայությունների միջոցով աշխատել 48 հազար դոլար։

Ֆուկուսիմա նահանգի բնակիչներից շատերը շարունակում են դիմել բժշկական հաստատություններ՝ իրենց օրգանիզմում ճառագայթման մակարդակը պարզելու խնդրանքով։ Նման զննումներ է անցել տարածաշրջանի բնակչության մոտ 10 տոկոսը։ Հետազոտման արդյունքում ճառագայթման վտանգավոր չափեր ստանալու դեպքեր մինչ այժմ չեն գրանցվել,

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply