Մորեխները` սպառնալիք գյուղատնտեսության համար
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 26, 2011 14:45
Մորեխների դեմ պայքարի միակ ուղին թունաքիմիկատների օգտագործումն է. օդում համապատասխան թունաքիմիկատներ են տարածվում` թռչող վնասատուների դեմ պայքարի համար:
Այսօր «Արմատ» մամուլի ակումբում, անդրադառնալով մորեխների հնարավոր հարձակման խնդրին, այս մասին ասաց Երևանի պետական ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մերուժան Գալստյանը:
Նա նշում է, որ անցած տարի Հայաստանում մորեխներով վարակված է եղել շուրձ 40 հազար հա հողատարածք Լոռու, Արմավիրի և Արարատի մարզերում:
Գալստյանը նշում է, որ մորեխները ամենավտանգավոր վնասատուներից են գյուղատնտեսության ոլորտում. Կարող են կարճ ժամանակում ոչնչացնել իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ:
Մորեխների հարձակում Հայաստանում երկու անգամ արձանագրվել է Խորհրդային միության տարիներին: 2010-ից սկսած խնդիրն էլի ակտիվացել է:
Մի քանի օր առաջ ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում, այդ թվում և Հայաստանում, սպասվում է մորեխների հարձակում:






Facebook
Tweet This
Email This Post
