Քոչարյան-Պուտին երկարատեւ հանդիպում է տեղի ունեցել. Մանրամասները գաղտնի են պահվում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 26, 2011 14:09

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ` ՌԴ վարչապետի Նովո Օգարյովոյի նստավայրում։ Այս մասին NEWs.am-ին հայտնել է  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ավելի քան երեք ժամ տեւած կաբինետային քննարկումներից հետո նրանք դուրս են եկել եւ զրույցը շարունակել զբոսնելով:

Վիկտոր Սողոմոնյանը չի ցանկացել մանրամասներ բացահայտել հանդիպման ընթացքի մասին, նաեւ այն մասին,թ ե ումն է եղել հանդիպման նախաձեռնությունը:

NEWs.am-ի հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը երեկ` մայիսի 25-ին արդեն վերադարձել է Հայաստան:

 

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply