Ամերիկահայերը բողոքել են Մեթյու Բրայզայից Քլինթոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 21, 2009 17:30

hillaryclintonԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն օգոստոսի 20-ին նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` արտացոլելով հայկական համայնքի մտահոգությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ «կողմնապահ հայտարարությունների» վերաբերյալ:

Հիլարի Քլինթոնին հասցեագրված չորս էջանոց նամակում, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,   Խաչիկյանը մեջբերել է Մեթյու Բրայզայի վերջերս կատարած «անարդար, ոչ ճշգրիտ և հակասական հայտարարությունները»:

«Օբամա-Բայդեն վարչակազմի աշխատանքի մեկնարկից 7 ամիս անց լրջորեն մտահոգված ենք, որ վարչակազմը հրաժարվել է իր պարտականություններից,- գրում է Խաչիկյանն իր նամակում,- և արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի նկատմամբ յուրաքանչյուր քայլ կատարում է Թուրքիայի թելադրանքով` հեռու լինելով բարոյականության և ժողովրդավարության այն հիմնարար սկզբունքներից, որոնք նախագահ Օբաման քարոզել է մինչ ընտրվելը»:

Դիտվել է 1960 անգամ:
Print Friendly

Leave a Reply