Վաղը տեղի կունենա «Պոետի վերադարձը» ֆիլմի ցուցադրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 26, 2011 14:04

Վաղը` մայիսի 27-ին, ժամը 18-ին Կինոմոսկվայի Կապույտ դահլիճում տեղի կունենա Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմի ցուցադրությունը:

Ցուցադրումից հետո ֆիլմի «գլխավոր հերոսի»` Աշուղ Ջիվանու արձանի հեղինակ Արտաշես Հովսեփյանին կհանձնվի շնորհավորագիր, և տեղի կունենա հանդիպում- քննարկում նկարահանող խմբի հետ:

Ապրիլի 24-28-ը Իրանում անցկացված Քիշի առաջին միջազգային կինոփառատոնում  ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին: Բացի ռեժիսորից Իրան էին հրավիրվել նաև օպերատոր Վրեժ Պետրոսյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:

Ազատ առևտրի գոտում կազմակերպվող փառատոնը նպատակ ուներ վերականգնելու իրանական փառատոների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվել էին վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում` Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում: Հատկանշական է, որ վերջինս արդեն 5 տարի է շրջում է ամբողջ աշխարհում, մասնակցում է տարբեր փառատոնների, բայց փաստորեն շարունակում է մնալ արդիական ու ճանաչվում է լավագույնը:

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply